Քաղհալածյալ Լիդիան ոգով պինդ է ու անսասան, լիովին նույնական՝ պայքարի հետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես, իհարկե, սատարում եմ բոլոր քաղբանտարկյալներին ու քաղհալածյալներին, բայց Լիդիան՝ ուրիշ է։
Լիդիան իմ ճանաչած ամենաանանձնական մարդն է։ Մենք բոլորս հիացել ենք Տավուշի թեմի սոցիալական էջերով, գեղեցիկ ձևավորած տեսանյութերով, Թովմաս Առաքելյանի ազդեցիկ ու դիպուկ ուղերձներով։ Իսկ այդ ամենի ետևում կանգնած է եղել մի համեստ աղջիկ։
Վերջին մեկ տարում Լիդիայի կյանքը լիովին նույնական է դարձել պայքարի հետ։ Ու այդտեղ չկար որևէ անձնական ժամ, ամեն ինչ պայքարի մասին էր։ Զարմանալի է՝ ինչպես կարելի է ապրել մի կյանք, որը քոնն է միայն անունով, բայց իրականում ամբողջությամբ հավաքականին մասին է։
Այո, ես գիտեմ՝ Լիդիան լավ է։ Գիտեմ՝ վերջապես մի քիչ ավելի երկար կքնի։ Գիտեմ՝ ոգով պինդ է ու անսասան։
Բայց ուզում եմ, որ այս հրապարակմամբ որքան հնարավոր է շատ մարդ ճանաչի Լիդիային։ Երբ նա դուրս գա այս անօրինական կալանքից, պարզապես մոտեցեք նրան ու ասեք՝ «շնորհակալ ենք»։ Որովհետև իր արած անտրտունջ աշխատանքը մեզ մի քայլ էլ է մոտեցրել այս մղձավանջի հաղթահարմանը, որովհետև քիչ են իր պես ամեն ինչ տվող և ոչինչ չակնկալողները։