«Մաքսային միությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմքն է»․ Ռուսլան Դավիդով

26/06/2025 18:08 Ներքին կյանք

Եվրասիական տնտեսական ֆորումի բիզնես ծրագրի հիմնական միջոցառումներից մեկը՝ «Ինտեգրացիոն գործընթացները մաքսային կարգավորման ոլորտում. նորարարություններ և տնտեսական առավելություններ» պանելային նիստը, տեղի ունեցավ Մինսկում։

Նիստը վարում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։ Նիստի մասնակիցների՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների տեղակալների և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ նա քննարկեց մաքսային ոլորտում նորարարությունների ներդրման հեռանկարները և դրանց ազդեցությունը եվրասիական ինտեգրման զարգացման վրա։

Մաքսային ծառայությունների ներկայացուցիչները կիսվեցին ԵԱՏՄ գոյության վերջին 10 տարիների ընթացքում իրենց աշխատանքի արդյունքներով, խոսեցին մաքսային ծառայությունների ամենօրյա գործունեության մեջ խոստումնալից տեխնոլոգիաներ ներդնելու ծրագրերի մասին, իսկ գործարար շրջանակների ներկայացուցիչները հանդես եկան մաքսայինի և բիզնեսի միջև փոխգործակցության բարելավման կոնկրետ առաջարկներով։

«Մաքսային գործերի ոլորտում եվրասիական ինտեգրման նպատակներին հասնելու համար առաջնային նշանակություն ունի Հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների համակարգված համատեղ աշխատանքը՝ ուղղված Միության արտաքին տնտեսական գործունեության զարգացման համար հարմարավետ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ մասնակիցների համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը», – ընդգծել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։

–00—ՅՄ