Երևանում 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

26/06/2025 16:24 Ներքին կյանք

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են:

—00—ՄԱ