Մինսկում բացվել է Եվրասիական տնտեսական չորրորդ ֆորումը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Հունիսի 26-ին Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում բացվեց IV Եվրասիական տնտեսական ֆորումը։ Դրա գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Միջոցառումը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։
Բելառուսի Հանրապետության վարչապետը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել են միջոցառման բացման արարողությանը։
Բելառուսի կառավարության ղեկավարը և ԵՏՀ կոլեգիայի նախագահը ողջույնի խոսքով դիմել են ֆորումի մասնակիցներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք։
«Տարեցտարի ֆորումը դառնում է Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար համայնքի և պետական մարմինների միջև բաց երկխոսության նշանակալի միջազգային հարթակ», – ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։
ԵԱՏՄ-2025-ի գործարար ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների և միջազգային պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև ավելի քան երեսուն թեմատիկ միջոցառումներ։
–00—ՅՄ