Վարչախմբի փորձը` «ազգայնացնելու» ՀԷՑ-ը, ուղիղ հարված է պետությանը. «Հայաքվե»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

«Վարչախմբի փորձը` «ազգայնացնելու» ՀԷՑ-ը, ուղիղ հարված է պետությանը: Նախ, խնդիրն ուրիշի սեփականությունը պետականացնելու քաղաքականությունն է, որի համար սրանք ոչ մի հիմք չունեն։
Հիմքը միայն քաղաքական է, իսկ քաղաքական հիմքով մարդու սեփականությունը խլելը հաստատում է, որ Հայաստանում քաղաքական ազատությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին քարոզչությունն ի սկզբանե ծաղրուծանակ է եղել։ Հետևաբար՝ ցանկացած սեփականաշնորհում կամ, իրենց խոսքով ասած, պետականացում, նշանակում է, որ գործ ունենք հստակ ընդգծված ավտոկրատիկ, դեպի դիկտատուրա գնացող իշխանական համակարգի հետ:
Բացի այդ, ՀԷՑ-ը մեծ համակարգ է, որը, սակայն, մեծ եկամտաբերություն չունի․ այդ համակարգը կարող է աշխատել, եթե այնտեղ անընդհատ կատարվեն ներդրումներ։ Վերջին 10 տարում ավելի քան 680 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել ՀԷՑ-ում»։
«Հայաքվե» նախաձեռնություն
–00—ՅՄ