Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ
26/06/2025 10:18
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ։
Վարժականա հավաքներ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:
_00_ՄԱ