44-օրյա պատերազմում զոհված հերոսի հորը կալանավորեցին 2 ամսով
26/06/2025 08:36
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, կալանավորվել է 2 ամսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:
–00—ՍՊ