«Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում». Լևոն Քոչարյան

25/06/2025 22:06 Ներքին կյանք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է․

«Երկրի ղեկավարի պաշտոնում նստած չարիքը, հղվելով իշխանությունների գրպանի քարոզչական կայքերի «տեղեկություններին», նախօրեին պնդում էր, իբր ընդդիմությունը երկրում հեղաշրջում անելու ծրագիր ունի։ Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը (նկար 1)։

Մինչդեռ Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված այդ նույն «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի (նկար 2) և, իհարկե, չի իրագործվել։

Այսիքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնաճշումներ իրականացնելու համար օգտագործել է անհայտ մարդկանց կողմից մեկ տարի առաջ պատրաստված, բայց այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ թուքղ։ Ընդ որում, դատելով այն փաստից, որ «ծրագրում» առկա ամսաթիվը չարիքն ու իր քարոզչամեքենան երեկ ծածկել էին, կարելի է վստահ պնդել, որ իշխանությունն ինքն էլ հրաշալի գիտի՝ հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում»։

–00—ՍՊ