Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում Հայաստանում

25/06/2025 20:46 Ներքին կյանք

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․

«Այսօրվա բեմադրված ձերբակալություններն ու խուզարկությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում Հայաստանում:

Իշխանությունների շարունակական բռնաճնշումներն ու մանիպուլյացիաները, ինչպես նաև բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումները, փնթի կազմակերպված բեմադրությունները և իրավապահ մարմինների քրոնիկ անպատժելիությունը որևէ տեղ չեն թողնում հնչած մեղադրանքներին հավատալու համար, նույնիսկ եթե անտեսենք ձերբակալված անձանց հանդեպ վստահությունը:

Ի դեպ, այսօրվա բռնաճնշումների հատուկ թիրախներից մեկն էլ Արցախի Ազգային ժողովն էր՝ ի դեմս ձերբակալված պատգամավոր Դավիթ Գալստյանի ու ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի, ում տունն են խուզարկել:

Իմ սատարումն եմ հայտնում քաղաքական պատճառներով հետապնդվող բոլոր անձանց, ովքեր ժողովրդի ճնշող մեծամասնության ձայնն են բարձրացնում իշխանությունների ապօրինությունների ու անընդունելի քաղաքականության դեմ»:

–00—ՍՊ