Կարապետյանի աջակցությամբ իրավաբանների խումբը չի իրականացնում որևէ քաղաքական միավորի սպասարկում

25/06/2025 20:13 Ներքին կյանք

Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ, Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանների խումբը ձևավորվել է ի կատարումն Սամվել Կարապետյանի օրեր առաջ կատարված հայտարարության, և նշված խումբը փորձելու է աջակցել և վերանայել վերջին յոթ տարիներին ակնհայտ անհիմն, ապօրինի կալանավորված և դատապարտված անձանց վերաբերյալ գործերը։

Միևնույն ժամանակ, տարատեսակ մանիպուլյատիվ մեկնաբանություններից և անհիմն ենթադրություններից խուսափելու համար հստակ արձանագրում ենք, որ Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող իրավաբանների խումբը չի իրականացնում որևէ շարժման կամ քաղաքական միավորի իրավաբանական սպասարկում, իսկ իրավաբանական խմբի անդամները, որպես անհատ փաստաբաններ, ազատ են իրենց մասնագիտական զբաղվածությունը ընտրելու հարցում»։

Կարապետյանի աջակցությամբ իրավաբանների խումբը չի իրականացնում որևէ քաղաքական միավորի իրավաբանական սպասարկում

–00—ՍՊ