Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել է, որ 2025 թվականի հուլիսի 3-ից 4-ը Ստեփանակերտում կանցկացվի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը:
Դեսպանի խոսքով՝ 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:
Աքգյունը հավելել է, որ երկու երկրներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ թուրքերն ամենաշատը վստահում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերին: Դեսպանի գնահատմամբ՝ սա վկայում է ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը կապի մասին:
ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ