Շուտով արգելելու են ցանկացած բան, ինչ վախ է ներշնչում ուսապարկերին․ Ռուբեն Մխիթարյան

25/06/2025 16:54 Ներքին կյանք

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է. «Ուրեմն Հյուսիսային պողոտայից ապամոնտաժում են լեդ էկրանները, որի վրա տարիներով գովազդ էր պտտվում, ու խնդիր չկար:

Հենց սկսեցին Սամվել Կարապետյանի նկարը ցուցադրել, եկան ապամոնտաժեցին: Շուտով արգելելու են Սամվել անունը, Կարապետյան ազգանունը, Տաշիր քաղաքը և ցանկացած բան, ինչ վախ է ներշնչում ուսապարկերին»:

_00_ՄԱ