ՔԿ-ն որպես «ապացույց» արմատուրայի վաճառքի ցուցանմուշներն է դրել․ Վրթանեսյան

25/06/2025 16:23 Ներքին կյանք

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Քննչականը զենքերի և փամփուշտների լուսանկարներ է հրապարակել, որ խուզարկություններում գտել են։ Լուսանկարներում քաղաքացիական զենքեր են՝ ակոսափող և ողորկափող, որոնք ցանկացած մարդ կարող է քննություն հանձնել, տեղեկանքները հավաքել ու խանութից գնել։

Միայն 1 միավորի վրա մոտս կասկած առաջացավ, որ կարող է օրինական չլինել, բայց վստահ չեմ պնդի։

Բայց ամենախնդալուն, որ քննչականը նաև նկարել է ու որպես «ապացույց» արմատուրայի վաճառքի ցուցանմուշներն է դրել։

Ասենք՝ լո՞ւրջ։ Ո՞ւմ եք ծաղրում»։

—00—ՄԱ