ԿԳՄՍՆ-ն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու մրցույթի

25/06/2025 11:39 Ներքին կյանք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է երկու ներկայացուցիչ։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

-դիմում կազմակերպության ղեկավարի անունից,
-կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,
-ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, -ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:

Նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 4-ը ներառյալ։

—00—ՄԱ