Սյունիքում մեկնարկել է ամառային զորակոչը

25/06/2025 11:02 Ներքին կյանք

Սյունիքում մեկնարկել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025թ․ ամառային զորակոչը։

Գորիսում կայացել է զորակոչի առաջին հավաքը, և ՀՀ զինված ուժերում ծառայության ճանապարհեցին Գորիս, Տեղ ու Տաթև համայնքի նորակոչիկներին։

Օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ներկաներին ողջունել է մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով զորակոչիկներին։

«Մեծ պատիվ է գտնվել այստեղ ու նշել ձեզ հետ այս օրը, որովհետև այն ոչ միայն ձերն է, այլև ողջ հասարակությանը։ Համալրելով ՀՀ զինված ուժերը՝ հիշեք, որ այս երկու տարին ձեր նվերն է մեր հայրենիքին, ու այդ տարիների ամեն մի օրը պատիվ ունեք ներկայացնելու Սյունիքի մարզը», – նշել է նա։

—00—ՄԱ