Կասկածելի փաստաթուղթը հիմք է հանդիսացել նոր՝ պրակտիկ ռեպրեսիայի ալիք սկսելու համար․ Նարեկ Մալյան

25/06/2025 09:19 Ներքին կյանք

Քիչ առաջ զանգ ստացա Սրբազան Պայքարի շարժման երիտասարդներից Աղվան Արշակյանից, ով ասեց, որ իրանց տուն ԱԱԾ-ից խուզարկության են մտել ու իրան փաստաբան ա պետք: Այս մասին տեղեկացնում է Նարեկ Մալյանը։

«Հետո արդեն ցանցից տեղեկացա, որ Բագրատ Սրբազանի կցավայրն էլ ա խուզարկության ենթարկվում հենց հիմա: Թեման երեկվա մամուլի հրապարակումն ա, որտեղ առկա կասկածելի փաստաթուղթը հիմք ա հանդիսացել նոր՝ պրակտիկ ռեպրեսիայի ալիք սկսելու համար:

Հ.Գ. Աղվանը դեռ պաշտպան չունի ու էս պահին խուզարկությունը սկսել են արդեն, եթե հիմա արթուն և ազատ պաշտպան կա խնդրում եմ կապվել ինձ հետ ես կտամ կոորդինատները»:

—00—ՄԱ