Կարապետյանի կալանավորումը ՀՀ արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականությունն է․ Լիբանանի պատգամավոր

24/06/2025 20:20 Ներքին կյանք

Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը Հայաստանի բոլոր ազգային արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականության արդյունքն է, կարծում է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ագոպ Բաքրադոնյանը։

Նա նշել է, որ եկեղեցու և նրան սատարողների վրա հարձակումները հայ-  ռուսական հարաբերությունների խաթարմանն ուղղված արտաքին քաղաքական օրակարգ են: Բայց Հայաստանի ժողովուրդը դրան չի աջակցում․

Հայ ներդրողներն ավանդաբար աջակցել են իրենց հայրենիքին, բայց հիմա տատանվում են Փաշինյանի քաղաքականության և ընդդիմության դեմ բռնաճնշումների պատճառով։ Երկրում իրավիճակը վատանում է, իսկ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող այն պահից, երբ նա իշխանության է եկել բարձրագոչ կարգախոսներով“», – ասել է նա՝ Sputnik Arabic-ին։ 

–00—ՍՊ