Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար

24/06/2025 18:31 Ներքին կյանք

Երևանի պարեկները հունիսի 20-ին Դավիթ Բեկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության էրեբունու բաժին են տեղափոխել 23-ամյա երկու երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով 8 փաթեթ, իսկ մյուսի մոտ՝ գաղտնի փականով դանակ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

–00—ՅՄ