«Հեղաշրջում» ներկայացման հասցեատերը ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ կրկին արևմտյան դեսպանությունները

24/06/2025 17:53 Ներքին կյանք

24News-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, տեղեկատվություն էր հրապարակել, որ ՔՊ-ի էմիսարները «դեսանտ» են իջել արևմտյան դեսպանություններում ու փորձում են համոզել, որ իշխանությունների ակնհայտ հակաժողովրդավարական գործողությունները, Սամվել Կարապետյանի կալանավորումն ու մնացած այլ քայլերը «ռուսական հեղաշրջումը կանխելու միջոց են»։

Այս տեղեկատվությունը, կարծես, աննկատ մնաց հիմնական լրատվական մեյն սթրիմում, սակայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների այսօրվա հրապարակումները, թե «հայտնաբերել են ընդդիմության կողմից հեղաշրջում կատարելու փորձի մասին ապացույցներ», գալիս է հաստատելու մեր աղբյուրների հայտնած ինֆորմացիան։

Մի քանի PDF ֆայլի վրա տպված «հեղաշրջման այս փորձի» հասցեատերը ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ կրկին արևմտյան դեսպանությունները, ում համար կառուցվում է այս շոուն, որին, ենթադրաբար, կհաջորդի ռեպրեսիաների հերթական փուլը Եկեղեցու և ընդդիմադիր զանազան գործիչների նկատմամբ։

–00—ՅՄ