Մեղանչելը նորաձև է. ազգին «կրթող» Աննա Հակոբյանը իր գրառման մեջ սխալ է կիրառել «մեղանչել» բառը

24/06/2025 16:35 Ներքին կյանք

Ազգին «կրթող» Աննա Հակոբյանը իր գրառման մեջ սխալ է կիրառել «մեղանչել» բառը, գրում է Sputnik Արմենիա-ն։

Աննա  Հակոբյանի՝ արդեն խմբագրված գրառումը ստորև․

«Եթե որեւէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաեւ հորդորում եմ ապաշխարել։ Հավանաբար մինչեւ վերջ չեք էլ պատկերացրել ում եւ ինչին եք ծառայում։

Ասում ա՝ «շշուկային ապատեղեկատվություն տարածողներ»։

Տո էս 7 տարի է շշուկով էլ, ոռնալով էլ ապատեղեկատվություն եք տարածում, այ ողորմելիներ

Ասում ա՝ «Անեծքի ծրագիր»։

Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում։ Դու մի ասա՝ Կտրիճի։

Ասում ա՝ «թիրախային ապատեղեկատվություն «գաղտնի բանակցությունների» մասին»։

Ինչի նո՞ր եք սկսելու։ Բա 5 տարի ո՞վ է վնգստում 5 միլիարդ դոլարով հող ծախելու մասին։ Իմ «գաղտնի» շփումների, «միջնորդների» մասին։

Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»։

–00—ՅՄ