Վայոց ձորի մարզում տեղի ունցած վիճաբանության հետագա զարգացումը կանխվել է պարեկների կողմից

24/06/2025 16:16 Ներքին կյանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի «Կանաչ շենքի» մոտ 4-ից 5 անձ վիճաբանում են միմյանց հետ, իսկ մոտ 2 ժամ անց տեղեկություն է ստացվել, որ «ձախ նախաբազկի զույգ ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիրավորը Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Գևորգ Ա․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են նաև, որ հունիսի 9-ին՝ ժամը 23։15-ի սահմաններում, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 36/2 հասցեում գործող «Մարգարիտ Հարությունյան» Ա/Ձ սրճարանի տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 28-ամյա Գևորգ Ս․-ի, 49-ամյա Կարեն Հ․-ի և 49-ամյա Գևորգ Ա․-ի միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը նկատել են նշված հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գեղամ Հովակիմյանը և Արկադի Աբրահամյանը, ովքեր կանխել են վիճաբանությունը, այնուհետև Գևորգ Ա․-ն ձեռքի շրջանում վնասվածք ստանալու հետևանքով տեղափոխել են «Վայքի պոլիկլինիկա» ՓԲԸ, որից հետո «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

—00—ՄԱ