Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը ու նրա եղբայրը տնային կալանքի տակ են

24/06/2025 14:33 Ներքին կյանք

Դատարանի որոշմամբ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս մասին 24News-ին հայտնեցին դատախազությունից։

Դարբինյանին պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է:

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի: Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ