Բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան. կան տուժածներ

23/06/2025 16:22 Ներքին կյանք

Հունիսի 23-ին, ժամը 13:46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «МТЗ» մակնիշի տրակտորը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

—00—ՄԱ