ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

23/06/2025 15:50 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ