Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ․ տրվել են մի շարք հանձնարարականներ

23/06/2025 12:01 Ներքին կյանք

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։

–00—ՅՄ