Եթե Ալիևն իր նման շուն ստեղ չունենար, չէր հաչի, Արցախը շպրտեց գազանի բերան, հերթը Սյունիքինն է

23/06/2025 10:27 Ներքին կյանք

Ռեժիսոր, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանին զրկել են պատվո վճարից։ Արցախի կորստից հետո Գյումրիում հաստատված արվեստագետը Marz News-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ Հայաստանի իշխանությունների որոշմամբ՝ իրեն զրկել են ամսական 40․000 դրամ տրամադրվող պատվո վճարից, ստիպված է թոշակով գոյատևել։

Ծնունդով գյումրեցի ռեժիսորն իր կյանքի 55 տարին նվիրել է սիրելի մասնագիտությանը, երկար տարիներ աշխատել և ստեղծագործել է Արցախում։  32 տարի զբաղեցրել է Ստեփանակերտի թատրոնի տնօրենի, ռեժիսորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։

Նրա ջանքերով Շուշիում ևս թատրոն է հիմնադրվել, որը գործել է 13 տարի՝ մինչև Շուշիի հանձնումը։

«Պատերազմի հրահրողներն այդ ամենը զրոյացրին, հանձնեցին, տվեցին ամբողջ մեր ունեցած մշակույթն էլ, թատրոններն էլ, մեր ամբողջ կյանքն էլ»,- ասաց Հարությունյանը։

–00—ՅՄ