Լույս է տեսել «Զանգեզուրի միջանցք»-ի հիմնահարցի վերաբերյալ առաջին գիտական համապարփակ աշխատությունը
23/06/2025 09:53
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Ուրախությամբ հայտնում եմ, որ լույս է տեսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հիմնահարցի վերաբերյալ առաջին գիտական համապարփակ աշխատությունը։ Այս մասին հայտնում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Այն համահեղինակել ենք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ միասին։
Աշխատանքը ներկայացնում է քաղաքական այդ նախագծի գաղափարի ծագումը, զարգացումը, իրականացման փորձերը տարբեր շրջափուլերում՝ 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը, դրա տեղն ու դերը թուրք-ադրբեջանական քաղաքական-գաղափարախոսական դաշտում, ինչպես նաեւ խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը։
Գրքին հանրային շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա օրերին, ինչի մասին հավելյալ կտեղեկացնեմ (մասնակցել ցանկացողները կարող են նախապես գրանցվել այստեղ»։
—00—ՄԱ