Այսօրվա քարոզը լավ առիթ է՝ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին․ Փաշինյան

22/06/2025 12:08 Ներքին կյանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցուն և Վեհափառ հորը․

«Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին։

Պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչու՞ է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։
Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպե՞ս է բաշխվում Կարոյի եւ Եզրասի միջեւ․ 50/50՞, թե այլ տրամաբանությամբ։
Բարձրաձայնի, որքա՞ն է կազմել այդ շահույթը 2024 թվականին։

Նաեւ բացատրի, ինչու՞ այդ շահույթներից Կարոն եւ Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե»։

 

—00—ՍՊ