«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Լավ, բայց իրապես, տարօրինակ չի՞, որ մարդը հայհոյում է եկեղեցականներին, բացահայտ մարտահրավեր է նետում Եկեղեցու դարավոր ավանդույթներին, նսեմացնում հոգևորականների ծառայությունն ու նվիրումը, ծաղրում են հոգեւորականների վեղարը, հոգևորականներին մեղադրում ի տես աշխարհի ամենաստոր հանցագործության` մանկապղծության մեջ, ու ակնկալում, որ հոգևորականները դրականորեն պետք է իրեն վերաբերվե՞ն։ Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր։ Էստեղ միայն արժանապատվության խնդիր չէ, էստեղ նաև բարոյական խնդիր է…
Եթե կա մարդ, ով իրեն ծնող հայհոյողին պատրաստ է ընդունել, ապա դա իր խնդիրն է… Մի բան էլ` պարզվում է, պատահական չէր, որ սկսեցին Պոլսո Հայոց պատրիարքին ներկայացնել իբրև Նիկոլի ու մյուս Եկեղեցու դեմ մարտնչողների սրտի թեկնածու։ Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք` դառնալով համաշխարհային գործոն, իսկ Հայրենիքն ուրացողները կրկին կհայտնվեն իրենց արժանի տեղերում»։