Երևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվել

21/06/2025 19:24 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել շոկային իրավիճակից նախ դուրս բերել երեխաներին, ապա փրկել նրանց կյանքը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձքննության, եղել է սթափ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

—00—ՍՊ