Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան այցելելու է Հայաստան

21/06/2025 11:41 Ներքին կյանք

Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան հուլիսի 5-ին ուխտագնացությամբ ժամանելու է Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Assadakah news»-ը, այցն առաջինն է Վիտերբոյի թեմի պատմության մեջ և կրում է խորը հոգևոր բնույթ։ Եպիսկոպոսն այն համեմատում է Արարատ լեռին դիպչելու խորհրդանշական զգացողության հետ՝ այն անվանելով ոչ թե զբոսաշրջություն, այլ՝ «մուտք քաղաքակրթություն»։

«Երբ ողջ կյանքում երազանք ես հետապնդում, գալիս է մի պահ, երբ պետք է վերջակետ դնես ու գնաս։ Սա անհրաժեշտություն էր՝ շփվել ժողովրդի հետ, որը կարողացել է պահպանել իր ինքնությունը ժամանակի ու ցնցումների մեջ՝ դիմակայելով բռնությանը, ցրմանը, մոռացությանը»,– ասում է եպիսկոպոսը։

Նա Հայաստան է ժամանելու մի քանի հոգևորականների հետ։ Նրա կարծիքով՝ այս ուխտագնացությունը հնարավորություն է ոչ միայն ուսումնասիրելու հայկական ծիսակարգն ու հոգևոր խորությունը, այլև հասկանալու մի ազգի պատմամշակութային ինքնությունը, որը դարեր շարունակ տառապել է և նահատակվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ