Մեծ ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը․ ահազանգ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

24News-ի տեղեկությունների համաձայն՝ վաղը իշխանությունները Մայր Աթոռ սպասվելիք մեծ ուխտագնացության ընդառաջ փակել են Էջմիածնի քաղաքապետարանի կենտրոնը՝ պատրաստվելով, այսպես կոչված, «Սթրիթ Բոլի Հայաստանի գավաթ 2025» մրցաշարին։
Նշենք, որ վաղը ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարու կմատուցվի պատարագ, Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով դուրս կբերվեն՝
1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
7. Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։
Նախատեսված է, որ այդ օրը այլ համայքններից բազմաթիվ մարդիկ ուխտերթներով շարժվելու են դեպի սուրբ քաղաք։
–00—ՅՄ