Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսը

20/06/2025 23:18 Ներքին կյանք

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսը։

Հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին։

Նրան հարցեր են տվել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր բանակցությունների մասին։

հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա հունիսի 21-ին: