Չինաստանի պատվիրակությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

20/06/2025 22:59 Ներքին կյանք

Միջազգային համագործակցության ընդլայնման շրջանակում հունիսի 20-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Չինաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը։

Հյուրերը ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ուսուցման ոլորտի արդի մոտեցումներին։

Հանդիպման ավարտին Չինաստանի պատվիրակությունը շրջել է ակադեմիայի տարածքում, այցելել նաև ակադեմիայի թանգարան:

–00—ՍՊ