Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, տեսակի պայքար է ընթանում․ ԿԳՄՍ նախկին փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Մաքսիմի Թամրազյանը գրել է․
«Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, որը իր գումարներն աշխատել է Հայաստանից դուրս, սակայն Հայաստանի և Արցախի համար արել է մեծածավալ ներդրումներ, ինչպես նաև հսկայական աշխատանք է կատարել հայապահպանության գործում ողջ աշխարհում:
Լինելով բացառիկ մեծ հայ նա նվիրատվություններ է արել գրեթե բոլոր ոլորտներում՝ մշակութային, սոցիալական, կրթության, առողջապահության, հոգևոր և այլն: Չտեսնել այս ամենը, նշանակում է լինել կույր կամ անբարոյական: Ես, որպես ԿԳՄՍ նախկին փոխնախարար կարող եմ հիշեցնել միայն մի փոքր դրվագ նրա անսահման մեծ գործունեությունից: 2009-17թթ նա եղել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, որի ընթացքում նրա կողմից նվիրաբերվել է 10 միլիոն դոլարից ավելի գոմար հայկական ըմբշամարտը զարգացնելու համար:
Այդ տարիներին աննախադեպ արդյունքներ են գրանցվել. օլիմպիական 1 չեմպիոն, 2 արծաթե մեդալակիրներ, աշխարհի առաջնության 6 ոսկե մեդալ և Եվրոպայի 8 ոսկե մադալ: Մեր ըմբշամարտի մինչ օրս գրանցված արդյունքների համար պարտական ենք նաև նրան: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ՀԱՅ:
Եվ վերջում ուզում եմ միայն ավելացնել, որ սա տեսակի պայքար է և ԵՍ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՁԵՎՈՎ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԵՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԻՆ»:
–00—ՍՊ