ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն․ պարզաբանում

20/06/2025 17:27 Ներքին կյանք

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում  ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։

–00—ՅՄ