Երևանում մուտք են գործել «ԿԱԷՌ Բիլդ» ՍՊԸ-ի գրասենյակ և չհրկիզվող պահարանից գողացել խոշոր չափի գումար

20/06/2025 17:05 Ներքին կյանք

Հունիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 15-ի՝ ժամը 09։00-ից մինչև հունիսի 16-ի՝ ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող «ԿԱԷՌ Բիլդ» ՍՊԸ-ի գրասենյակ և չհրկիզվող պահարանի փականը կոտրելով պահարանից գողացել խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամ գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

–00—ՅՄ