Հակամարտությունը մեր տարածաշրջանի համար հղի է ծանր հետևանքներով․ արևելագետ

20/06/2025 09:47 Ներքին կյանք

Իսրայել-Իրան հակամարտությունը միտում է դրսևորում տեղափոխվելու շատ ավելի բարդ ու ծանր փուլ` կարծես թե այն դուրս է գալիս պատկերավոր ասած փոխադարձ հրթիռակոծության սահմաններից. խնդրի քաղաքական կարգավորման տարբերակը արդեն երեկ պետք է կյանքի կոչվեր: Այս մասին գրել է արևելագետ, ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։

«Հակամարտությունը` քաղաքական կարգավորման այլընտրանքը, մեր տարածաշրջանի համար հղի է ծանր հետևանքներով:

ԱՄՆ-ը` գլխավորապես իր հովանու ներքո, պետք է փորձի կանգնեցնել հակամարտության էսկալացիան` բացառելու համար տարածաշրջանը նոր էլ ավելի վտանգավոր և լայնածավալ ճգնաժամի մեջ ներքաշելու համար:

Իսրայելական կողմին հավանական ռազմական աջակցություն ցուցաբերելը կարող է ինքնըստինքյան բացել մերձավորարևելյան մակրոռեգիոնում հերթական «Պանդորայի արկղը»` կանգնեցնելով այն բազմաշերտ սպառնալիքների առջև:

Սովորաբար, խնդիրների քաղաքական լուծման վերջին րոպեին թողած որոշումը ուշացած է լինում:
Տարածաշրջանի հարաբերական անվտանգության և կայունության համար այս հակամարտության քաղաքական լուծումն այլընտրանք չունի»,-գրել է Աբրահամյանը:

—00—ՄԱ