Երևանում լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն

19/06/2025 17:26 Ներքին կյանք

Երևանում տեղի կունենան լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, հունիսի 19-ից կկատարվեն լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:

Երևանի քաղաքապետարանը խնդրում է պահպանել երթևեկության կանոնները և երթևեկելու ընթացքում ուշադրություն դարձնել լուսացույցների աշխատանքային ազդանշաններին:

—00—ՄԱ