Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Հունիս 22 -ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։
——
– ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում
– Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ`
1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
7. Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։
—00—ՄԱ