Երևանում 17-ամյա տղայից հափշտակել են 80․000 դրամ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։14-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց խարդախությամբ հափշտակել են 80 հազար դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում տուժող, Երևանի բնակիչ 17-ամյա Վ․ Ա․-ն հայտնել է, որ իրեն անծանոթ անձը հեռախոսազրուցի ընթացքում ասել է, որ պետք է 80 հազար դրամ փոխանցես նշված հաշվեհամարին, որպեսզի նոր հաշվեհամար բացեն և 4 հազար դոլար գումար փոխանցեն նոր հաշվեհամարին, ինչից հետո Վ․Ա․-ն փոխանցել է 80 հազար դրամը և այլևս չի կարողացել կապ հաստատել իրեն անծանոթ քաղաքացու հետ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
—00—ՄԱ