Երևանում պայթյուն է եղել հրդեհի բռնկումով. «BMW»-ն և «Nissan»-ը դարձել են ոչ շահագործելի

19/06/2025 11:37 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի մոտ ավտոմեքենա է պայթել, ապա պայթյունին հաջորդել է հրդեհը:

Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ շենքի բակում կայնաված «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենաների սեփականատերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

–00—ՅՄ