Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանի միջոցով ուղերձով դիմել է դատարանի բակում հավաքված քաղաքացիներին․
«Հարգելի հայրենակիցներ,
խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն՝ հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։
Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված։
Շնորհակալություն աջակցելու համար»։
Հիշեցնենք՝ դատարանը գործարար Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելուորոշում է կայացրել։
Հիշեցնենք՝ Կարապետյանին մեղադրում են «իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ»։ Գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։
Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը իր աջակցությունն էր հայտնել Եկեղեցուն
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը կբողոքարկի նրան կալանավորելու մասին դատարանի որոշումը։
–00—ՍՊ