Սամվել Կարապետյանը կալանավորվեց

18/06/2025 23:44 Ներքին կյանք

Գործարար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է։ Հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Հիշեցնենք՝ Կարապետյանին մեղադրում են «իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ»։ Գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։ 

Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը իր աջակցությունն էր հայտնել Եկեղեցուն․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Կարապետյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ իրեն չեն կարող կոտրել ապօրինի կալանքով․ «Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին։ Մեր հաղթանակին այլընտրանք չկա, կալանքիս որոշումն ապօրինին է»,- ասել է նա։

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը կբողոքարկի նրան կալանավորելու մասին դատարանի որոշումը։

 

–00—ՍՊ