Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

18/06/2025 22:28 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարը ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, փորձում էին դուրս բերել ավտոմեքենայից, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ