ԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին

18/06/2025 20:29 Ներքին կյանք

«Իրանա-իսրայելական հակամարտության սրացումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա, ազդում է լոգիստիկայի վրա, սակայն ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեծապես օգնում է մեղմել ռիսկերը»,– ՌԻԱ Նովոստիին ասել է խոշորագույն հայկական գյուղատնտեսական ընկերություններից մեկի՝ «Սպայկայի» տնօրենների խորհրդի անդամը, փոխանցում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ Հայաստանը ենթակառուցվածքներ է ստեղծել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ։ Սա թույլ է տալիս հույս դնել հանրապետության հետագա տնտեսական աճի վրա։

–00—ՍՊ