ՔՊ-ն ու իրավապահ համակարգը մտահոգված են իրենց վաղվա օրվա համար․ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրա երկու հիմնական հեներանները՝ ՔՊ ֆրակցիան ու իրավապահ համակարգը, մտահոգված են իրենց վաղվա օրվա համար: Կասկածի որդը բուն է դրել նրանց հոգիներում և նրանք հասկանում են, որ Փաշինյանն իրենց հանցակից է դարձրել, որի համար պատասխանատվության են ենթարկվելու:
Սույն անձի հիստերինան, որը պանիկայի դրսևորում է, ունի հենց այդ կոնկրետ պատճառը: Իր ոչ ադեկվատ քայլերով նա փորձում է ՔՊ ֆրակցիային ու իրավապահ համակարգին համոզել, որ ինքն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին ու պատրաստ է բոլոր քայլերին, որպեսզի իր հենարանները չսահեն իր ոտքերի տակից: Բայց այդ հիստերիան ոչ թե ուժի, այլ թուլության նշան է, ինչն այդ երկու խմբերում սկսել են հասկանալ»։
—00—ՄԱ