Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի

18/06/2025 15:34 Ներքին կյանք

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրում է․ «Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ֊ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։

Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը»:

–00—ՅՄ