Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերվել է 31 մլն դոլար արժողությամբ 300 կգ հերոին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել են գրեթե 300 կգ հերոին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ Ներքին գործերի նախարարությանը հղումով։
Մաքսային փաստաթղթերի համաձայն՝ բեռնատարը բեռնված է եղել հրակայուն աղյուսներով։ Իրականում այն պարունակում էր թմրանյութեր, որոնք պետք է Բաթումիով տեղափոխվեին Եվրոպա։
Բեռնատարի կցորդի մանրամասն ստուգման ժամանակ մաքսային ծառայողները հայտնաբերել են աղյուսների նմանակող 600 պլաստիկե տարա։ Դրանք պարունակում էին 298 կգ հերոին, որի արժեքը կազմում էր 85 միլիոն լարի (31 միլիոն դոլար)։
Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի։ Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք
-
Փաշինյանը փակել է գերիների և անհետ կորածների հարցը, կուսակրոնության խնդիրն է կարևորում․ Թովմասյան
-
Էրդողանը կանչել ա Նիկոլին, որ հանձնարարական տա, ՀՀ-ն ծախելու պրոցեսը շարունակվում է․ Աննա Մկրտչյան
-
«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին
-
Աբազյանին չեմ մեծարում, բայց ինքը աշխատում էր մեր երեխեքի համար․ անհետ կորածների հարազատների ակցիան
-
Փաշինյանին դավաճան է համարում ՀՀ յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին, նա ատում է ազգայինը․ Մամիջանյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է