Մինսկում կանցկացվի պետական գնումների վերաբերյալ կլոր սեղան քննարկում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Հունիսի 26-ին Մինսկում IV Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում (10:50 – 12:20, դահլիճ թիվ 2, 1-ին հարկ) կկայանա կլոր սեղան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային և հակամենաշնորհային կարգավորման բլոկի նիստի ձևաչափով՝ «Պետական գնումները ԵԱՏՄ-ում. իրականություն, հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով։
Միջոցառմանը կմասնակցի ԵԱՏՄ մրցակցային և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Որպես զեկուցողներ հրավիրված են նաև ԵԱՏՄ երկրների պետական գնումների, առևտրի, արդյունաբերության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները, բիզնեսի և պետական գնումների էլեկտրոնային հարթակների ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի շուրջ կքննարկվեն.
ազգային արտադրության պաշտպանության, ազգային ռեժիմից բացառությունների տեղայնացման և քաղաքականության իրողությունները և ռազմավարությունները,
ԵԱՏՄ բիզնեսի համար ստեղծվող եվրասիական համագործակցության հնարավորությունները,
գնումների ոլորտում թվային անհավասարության վերացման հեռանկարները, Միության պետությունների թվային գնումների ներկան և ապագան։
եվրասիական ապրանքների և մատակարարների միմյանց պետական գնումներին մասնակցության դժվարությունների և խոչընդոտների վերացումը։
Փոփոխվող տնտեսական պայմանների և ազգային արտադրողին աջակցելու անվերապահ ցանկության պայմաններում կարևոր է ապահովել գործողությունների թափանցիկության ընդունելի և արդյունավետ մակարդակ՝ ոչ միայն բիզնեսի և Միության յուրաքանչյուր երկրի վիճակի համար գնումների գործունեության հարմարավետ պայմաններ ապահովելու, այլև համատեղ լուծումներ մշակելու համար՝ փոխադարձ պետական գնումների և եվրասիական ինտեգրացիայի զարգացման օգտին։
Միջոցառումը վարում է ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների քաղաքականության վարչության տնօրեն Ժանար Ադիկովան։
–00—ՅՄ